
Support for Business and Product Development to innovative technology-oriented Start-ups
The European Union’s EU4Business “Innovative Tourism and Technology Development for Armenia” project implemented by GIZ announces that up to 8 Armenia Startup Academy Programme companies will be eligible for receiving an up to EUR 10,000 grant upon completion of the programme. Only the participant companies registered in Armenia will be eligible for receiving the grant. The Grant Programme will stimulate entrepreneurship and to promote customer validation and idea validation. The idea stage seed grant will be provided for 6 months and include a 5% co-funding component. This scheme targets the acceleration of the development of project ideas and ensures that startup teams switch their prevalent part-time to full-time commitment. The aim of the grant scheme is to foster customer and technology development as well as demonstration, prototype development, market testing and business development.
Competition is open to successful Armenia Startup Academy Pre-acceleration programme Batch 6 participants. Attaching a grant to the startup programme aims to increase the overall competitiveness of the programme and contributes to the faster development of the Armenian startup ecosystem. Furthermore, the grants will allow the founders to utilise the momentum created during the programme, intensify the results of the programme, and use the grant funding as an anchor to raise additional investments.
GRANT AMOUNT & CO-FINANCING REQUIREMENTS
The maximum amount of the ISSG grant is 10,000 EUR. The grant scheme is open to participants from Armenia Startup Academy Programme and requires 5% of co-financing of project expenditures estimated by the applicant.
ELIGIBILITY CRITERIA
The startup got accepted and registered sound success in the Armenia Startup Academy programme,
The company is a legal entity registered in the Republic of Armenia, has been operating for less than 3 years, is not generating profits and most shares are held by the founders of the company,
All applicants must submit self-statement letter on providing of the necessary co-financing of the grant funds in cash, if awarded the grant to be eligible for proposal evaluation,
Projects with a focus on developing products or services for military use are not eligible. This also incorporates dual use technologies if the targeted customers are military or security forces.
ELIGIBLE COSTS
Eligible Expenditures under the grant programme include Hardware, Software, Project related Staff salaries, Certifications, Marketing. Other valid expenses as directly related to execution of the Project can be included in the budget and agreed by GIZ, all of which cannot exceed more than 10% of total Project budget. Administrative costs should not exceed 7% of the project budget.
EVALUATION PROCESS
The evaluation within the ISSG program is done in 2 stages. Only applications that meet all the requirements of the Eligibility criteria (1 stage) shall proceed for assessment under the Selection Criteria (2nd stage). The 8 highest scored Applications of the Selection Criteria shall be awarded the Grant. Scoring will be based on the following main criteria:
Capability of the Team
Product/service and Commercial Potential
Understanding of Market and Customer Need
Risks and opportunities
Feasibility of the Implementation Plan
Financials Projections
The 2nd stage of evaluation will take place during the Pitching session of Armenian Startup Academy Programme.
Completely filled-in Application Form
Annex I - Project Budget
Annex II - Declaration on providing the co-financing funds to meet matching contribution of Grantee and statement letter on business operations being based in Armenia
Annex III - CVs of the project team members demonstrating competency and any experience relevant to execution on the proposed project
Annex IV - Copy of Company’s registration certificate
All interested candidates need to send their application package to GIZ via e-mail tech@tourismtech.am before March 12, 2021 23:59 EVN time․
All the applications received after the deadline will NOT be considered. For all interested candidates, an online orientation seminar will be organised to provide more information on the application process and to answer all the questions.
Դրամաշնորհներ Հայաստանի ստարտափ ակադեմիայի նախաաքսելերացիոն 6-րդ ծրագրի՝ գաղափարի փուլում գտնվող առաջատար ստարտափների համար
Աջակցություն նորարարական և տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող ստարտափներին բիզնեսի և պրոդուկտի զարգացման հարցում
Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը հայտարարում է, որ Հայաստանի ստարտափ ակադեմիայի նախաաքսելերացիոն 6-րդ ծրագրի մինչև 8 մասնակից ստարտափները ծրագրի ավարտին իրավասու են ստանալ Գաղափարի փուլի դրամաշնորհ՝ յուրաքանչյուրն առավելագույնը 10,000 եվրոյի չափով։ Դրամաշնորհը կարող են ստանալ միայն Հայաստանում գրանցված ընկերությունները։ Դրամաշնորհային սխեման միտված է խթանելու ձեռներեցությունը և օգնելու հասնել հաճախորդների ու գաղափարի վավերացման։ Դրամաշնորհը կտրամադրվի 6 ամիս տևողությամբ և կներառի 5% համաֆինանսավորման մեխանիզմ: Դրամաշնորհների նպատակն է արագացնել գաղափարների զարգացումը և հնարավություն տալու հիմնադիրներին լրիվ դրույքով ներգրավվելու ստարտափի աշխատանքներում։ Այս դրամաշնորհային սխեմայի նպատակն է խթանել հաճախորդների և տեխնոլոգիաների զարգացմանը, նախատիպի ստեղծմանը, շուկայի փորձարկմանը և բիզնեսի զարգացմանը:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ստարտափ ակադեմիայի նախաաքսելերացիոն ծրագրի 6-րդ շրջանի բոլոր մասնակիցները: Ստարտափ ծրագրին դրամաշնորհ կցելը նպատակ ունի բարձրացնել ծրագրի ընդհանուր մրցունակությունը և նպաստել հայկական ստարտափ էկոհամակարգի արագ զարգացմանը: Ավելին, դրամաշնորհները հնարավորություն կտան հիմնադիրներին ինտենսիվացնել ծրագրի ընթացքում ստեղծված արդյունքները և օգտագործել դրամաշնորհային ֆինանսավորումը որպես խարիսխ` լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար:
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՉԱՓԸ ԵՒ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Դրամաշնորհի առավելագույն չափը 10,000 եվրո է։ Դրամաշնորհի սխեման հասանելի է Հայաստանի ստարտափ ակադեմիայի մասնակիցներին և պահանջում է դիմորդի կողմից ներկայացված ծախսի 5% համաֆինանսավորում։
ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Ստարտափը մասնակցում է Հայաստանի ստարտափ ակադեմիայի նախաաքսելերացիոն ծրագրի 6-րդ շրջանին և ցուցաբերել է նշանակալի արդյունքներ։
Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ է, գործում է 3 տարուց ոչ ավելի, շահույթ դեռրս չի ստանում, և բաժնետոմսերի մեծ մասը տնօրինում են ընկերության հիմնադիրները։
Դրամաշնորհին արժանանալու պարագայում բոլոր դիմողները պետք է ներկայացնեն համաֆինանսավորման առկայությունը հաստատող փաստաթուղթ։
Ռազմական ուղղվածություն ունեցող ծրագրերը իրավասու չեն։ Նշվածը վերաբերում է նաև երկակի կիրառության տեխնոլոգիաներին, երբ թիրախավորվում են և՛ ռազմական, և՛ անվտանգության ոլորտները։
ԾԱԽՍԵՐ
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հնարավոր ծախսերը ներառում են ապարատային և համակարգչային ծրագրակազմի ձեռքբերում, ծրագրի հետ կապված աշխատողների աշխատավարձեր, հավաստագրերի ձեռքբերում, մարքեթինգային ծախսեր։ Այլ ծախսեր ևս կարող են ներառվել բյուջեում, որոնք ուղղակիորեն կապված են ծրագրի իրականացման հետ և համաձայնեցված են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ, սակայն չեն կարող գերազանցել ծրագրի ընդհանուր բյուջեի 10%-ը: Վարչական ծախսերը չպետք է գերազանցեն ծրագրի բյուջեի 7%-ը:
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Ստարտափների գնահատումն ու ընտրությունն իրականացվելու է 2 փուլով: Միայն այն դիմորդները, ովքեր կբավարարեն իրավունակության չափանիշներին (1-ին փուլ) կարող են անցնել ընտրական հաջորդ փուլ և գնահատվել ըստ ստորև ներկայացված չափորոշիչների։ Դրամաշնորհ կստանան 8 ամենաբարձր միավորներ հավաքած դիմորդները։ Գնահատումը կիրականացվի հետևյալ չափանիշների հիման վրա․
թիմի կարողություններ,
պրոդուկտ/ծառայություն և առևտրային ներուժ,
շուկայի և հաճախորդների կարիքի ընկալում,
ռիսկեր և հնարավորություններ,
իրականացվող ծրագրի իրագործելիություն,
ֆինանսական կանխատեսումներ:
Գնահատման երկրորդ փուլը տեղի կունենա Հայաստանի ստարտափ ակադեմիայի կողմից կազմակերպված փիչինգ միջոցառման ժամանակ:
Ամբողջությամբ լրացված հայտադիմում,
Հավելված I - Ծրագրի բյուջե,
Հավելված II - Հայտարարագիր համաֆինանսավորման միջոցների տրամադրման մասին և հայտարարագիր նամակ ՀՀ-ում հիմնված գործառնությունների վերաբերյալ,
Հավելված III - Թիմի անդամների ռեզյումեները, որոնցում ներկայացված են ծրագրի իրականցման համար թիմի անդամների մրցունակությունը և համապատասխան փորձը,
Հավելված IV - Ընկերության գրանցման վկայականի պատճեն։
Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց հայտադիմումի փաթեթը ուղարկեն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) tech@tourismtech.am էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ․ մարտի 12, 23։59:
Վերջնաժամկետից հետո ստացված դիմումները ՉԵՆ դիտարկվելու: Բոլոր հետաքրքրված թեկնածուների համար կկազմակերպվի առցանց խորհրդատվական հանդիպում՝ հայտի ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու և հարցերին պատասխանելու համար:
Comments